ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի թափուր պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել դատախազի տեղակալ Արթուր Դավթյանը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին գլխավոր դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

Հիշեցնենք, որ այսօր՝ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրաժարականի դիմում է գրել, ինչն ընդունել է նախագահը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նա հրաժարական է տվել առողջական խնդիրների պատճառով։

Նշենք, որ Գեւորգ Կոստանյանը ՀՀ գլխավոր դատախազ է նշանակվել 2013-ի հոկտեմբերին: 2004-ից մինչ այժմ նա ՀՀ կառավարության լիազոր-ներկայացուցիչն է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

2011-2013 թվականներին Կոստանյանը եղել է ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: 2008-2011-ին ՀՀ եղել է ՀՀ նախագահի օգնական,  ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ, 2006 – 2008-ին՝  ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։