«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն այսօր՝ օգոստոսի 4-ին,  հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեա Խալուպովայի հետ եւ քննարկել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, երկրում առկա խնդիրները:

Կուսակցության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են նաեւ ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների եւ առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաեւ արտաքին-քաղաքական մի շարք հարցերի՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին եւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարներին: