ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Կարապետ Դավթյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հրամանադրում, մասնավորապես, ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով եւ հիմք ընդունելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը` որոշում եմ.
Կարապետ Դավթյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ»:





























