«Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանը քիչ առաջ հացադուլը դադարեցրել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանից: Նա նշեց, որ Պավլիկ Մանուկյանը հացադուլը դադարեցրել է՝ հաշվի առնելով Ժիրայր Սեֆիլյանի կոչը եւ «Սասնա ծռերի»՝  «Ապստամբություն առանց զոհերի» կարգախոսը:

Նշենք, որ Պավլիկ Մանուկյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում», նա արդեն 8 օր է՝ հացադուլ էր հայտարարել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ժիրայր Սեֆիլյանը կոչ է արել «Սասնա ծռերի»  անդամ Պավլիկ Մանուկյանին դադարեցնել հացադուլը: