Աշտարակում քիչ առաջ դանակարություն է տեղի ունեցել:  Աշտարակի հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ 4 դանակահարված երիտասարդ տեղափոխվել են իրենց մոտ:

Դեպքի վայրում հայտնաբերվել է արյան հետքերով մեքենա: Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչները: