Երեւանում հուլիսի 17-ին մեկնարկած իրադարձությունների հետեւանքով հիվանդանոցներում գտնվող տուժածներից դեռեւս հիվանդանոցում են 15 տուժած, այսօր՝ օգոստոսի 5-ին դուրս է գրվել մեկ հոգի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից։
Հուլիսի 17-ին ՊՊԾ գնդում «Սասնա ծռեր» խմբի անդամների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով հրազենային վիրավորում ստացած ոստիկան Գագիկ Մկրտչյանն ու «Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանը նույնպես հիվանդանոցում են։
Թաթուլ Թամրազյանի մոտ դրական դինամիկա է նկատվում, իսկ Գագիկ Մկրտչյանը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։
Նշենք, որ 26-ամյա Թաթուլ Թամրազյանը մի շարք վիրահատությունների է ենթարկվել։





























