Օգոստոսի 4-ին, ժամը 08.10-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Արագածոտնի մարզում՝ Արագածավան-Արտենի ճանապարհի 1-ին կմ-ին, դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 4-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Արագածոտնի մարզում՝ Արտենի-Քարակերտ ճանապարհի 1-ին կմ-ին, դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել:
Պատահարի հետեւանքով վարորդը եւ 4 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























