Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Նիկոլայ Վալուեւը ձախ ուսի հաջող վիրահատություն է տարել Գերմանիայում, հաղորդում է Boxingscene-ը: Հաջորդ շաբաթ Վալուեւը կվերադառնա Ռուսաստան: 37-ամյա Վալուեւը ռինգ դուրս չի գալիս անցած տարվա նոյեմբերից, երբ տիտղոսը տանուլ տվեց բրիտանացի Դեվիդ Հեյին: