Երեւանի բնակարաններից մեկում այսօր՝ օգոստոսի 6-ին, 22-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել: NEWS.am-ին ոստիկանությունից տեղեկացրին, որ ոստիկանությունում ահազանգը ստացվել է ժամը 19:10-ին, հայտնել են, որ Երեւանի 16-րդ թաղամասի բնակարաններից մեկում դի կա: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը: 

Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: