Երեւանի Ազատության հրապարակում այսօր՝ օգոստոսի 6-ին, մեկնարկել է ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի ամենօրյա հավաքը։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ արդեն երկրորդ օրը հանրահավաքը ինքնաբուխ է ընթանում։

Ազատության հրապարակում այսօր ներկա է դերասանուհի Թամարա Հովհաննիսյանը: Նա հարթակում ելույթ է ունեցել եւ ասել, որ լիդերների ժամանակն անցել է եւ լիդերները ժողովրդի ծառաներն են, որոնց պետք է ընտրի ժողովուրդը:

«Ժողովրդավարական երկրում լիդեր պետք չի լինի, դրանք ժողովրդի ծառաներ են, գործիչներ են, որոնք պիտի ընտրի ժողովուրդը, որպեսզի իրենց ծառայեն: Դադարեք փնտրել լիդերների, նրանք կարճ ժամանակ հետո չարիք են դառնում: Բաց թողեք լիդերներ փնտրելու մարմաջը, լիեդերները կարճ ժամանակում դառնում են դիկտատորներ»,-իր ելույթում ասաց նա:

Նշենք, որ դեռ անելիքների կոնկրետ պլան չի հրապարակվել։

Օպերային թատրոնի արտաքին լուսավորումն արդեն երկրորդ օրն անջատված է։ Հայտնի չէ՝ հավաքին երթ հաջորդելու է, թե ոչ։