Սարի թաղից հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով բերման ենթարկված «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանին կալանավորելու դեմ Վերաքննիչ բողոք է ներկայացվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Սեդա Սաֆարյանը:
Ըստ փաստաբանի` Հովսեփ Խուրշուդյանին ոստիկանություն բերման են ենթարկել հուլիսի 29-ին Սարի թաղի տներից մեկից, երբ նա ոստիկանության գործողություններից տուժած այդ տան բնակչին օգնություն է ցուցաբերել եւ հասցրել տուն:
Հովսեփ Խուրշուդյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը: Նա կալանավորվել է օգոստոսի 2-ին:





























