Դանիայում փախստականների Սանդհոլմ կենտրոնի աշխատակիցները կասկածել են, որ այնտեղ ապրող անչափահասները մարմնավաճառությամբ են զբաղվում: 

«Տղաներին ինչ-որ մեկը զանգում է, նրանք մի քանի ժամով անհետանում են, հետո օթեւանում հայտնվում են դիզայներական հագուստով (...): Մենք չենք կարողանում հասկանալ, թե նրանք որտեղից են փող ճարում», — պատմել է կենտրոնի աշխատակից Յաննիշ Բիսպը, հայտնում է The Local-ը:

Նրա խոսքով, որոշ անչափահասներ հաստատության աշխատակիցներին պատմել են, որ   «Կոպենհագենում ինչ-որ մեկը կազմակերպում է մարմնավաճառությամբ զբաղվելը»:

  Lenta-ն հայտնում է, որ օթեւանի աշխատակիցների կասկածներն ի հայտ են եկել այն բանից հետո, երբ շվեդական Sydsvenkan թերթը պատմել է Մալմյոյում նմանատիպ պատմությունների մասին: