Ջոնի Սմոլը ազատություն է ստացել 28 տարվա ազատազրկումից հետո: Նա դեռահաս էր, երբ դատապարտվել էր սպանության համար: Հյուսիսային Կարոլինայի դատավորը որոշել է, որ նրա նկատմամբ արդարացի դատաքննություն չի կատարվել, այդ պատճառով Սմոլին ազատելու վճիռ է կայացրել:
Նախկին դատապարտյալը, որն իր կյանքի մեծ մասը բանտում է անցկացրել, ժամանակավորապես ապաստանել է զարմիկի մոտ: Նա երեք տասնամյակի ընթացքում առաջին անգամ տաք լոգանք է ընդունել եւ այժմ հարմարվում է բջջային հեռախոսներին եւ արագընթաց մեքենաներին:
Ջոն Սմոլը դատապարտվել էր 1988 թվականին Փեմ Դրեերի սպանության համար: Աղջիկը սպանվել էր արեւադարձային ձկներ վաճառող խանութում գլխին ստացած կրակից: Քանի որ Սմոլն ազատվել է ապացույցների հավաքման անփութության հետեւանքով, նա կմնա տնային կալանքի տակ եւ կկրի էլեկտրոնային ապարանջան, մինչ մեղադրողը կվերանայի նրա գործը:




























