«Թուրքական հոսք» գազամուղի շինարարության նախագծի վերսկսումը հակասում է Ուկրաինայի եւ ամբողջ Եվրոպայի շահերին։ Այս մասին «Ինտերֆաքս»–ին ասել է Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը։

Նրա խոսքով՝ Կիեւը ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրով ընդունում է էներգետիկ ոլորտում եվրոպական կանոններն ու պարտականությունները։ Իսկ Ռուսաստանը ձգտում է շրջանցել Ուկրաինային եւ գազային հանգույց ստեղծել Թուրքիայի տարածքում, ինչը չի համապատասխանում ԵՄ պահանջներին։

 Ընդ որում, Կլիմկինը հավելել է, որ «Թուրքական հոսքի» իրականացումը չի վնասի Կիեւի եւ Անկարայի հարաբերություններին։