Օքսֆորդի (Միսիսիպի նահանգ) բնակչուհուն 12 տարվա ազատազրկման են դատապարտել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերը մտնելու փորձի համար, փոխանցում է The New York Post-ը:
Ջեյլի Յանգը դատարանում ասել է, որ ծրագրել էր Սիրիա փախչել փեսացուի՝ ամերիկացի Մուհամմեդ Դահլալայի հետ: Նրանց ձերբակալել են 2015 թվականի օգոստոսի 12-ին Կոլումբոսից Ստամբուլ չվերթի ինքնաթիռ նստելիս: Տոմսը կինը գնել էր մոր քարտում եղած միջոցների հաշվին: Նա նախապես ցանկացել է իր ուղեւորությունը քողարկել ամուսնական ճամփորդության անվան տակ, սակայն հետո մտափոխվել էր:
«Ես ինձ համար պիտանի մարդկանց էի գտել, ամեն ինչի մասին պայմանավորվել էի եւ ծրագրել էի մեկնումս: Ես մեղավոր եմ այն բանում, ինչի մասին շուտով կիմանաք»,- գրել է կինը իր ընտանիքին ուղղած հրաժեշտի նամակում: Ինչպես պարզվել է, նրա համար «պիտանի մարդիկ» Հետաքննությունների դաշնային բյուրոյի դրածո գործակալներն էին: Նրանց ուշադրությունն էին գրավել աղջկա սոցցանցի էջում նրա կասկածելի գրառումները:
Գործի նյութերից ակնհայտ է, որ Յանգն իսլամ է ընդունել 2015-ի մարտին:





























