Թայլանդում պայթյունների կազմակերպմանը մասնակցության կասկածանքով 2 տղամարդ է ձերբակալվել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ազգային ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Քրիսան Փհաթհանաչարենը:

Ավելի վաղ ոստիկանության ղեկավար Չաքթիպ Չաիչինդան ճեպազրույցում կարծիք էր հայտնել, որ պայթյունների հետեւում կանգնած են քաղաքական ուժեր, որոնք գոհ չեն նոր Սահմանադրության նախագծի շուրջ անցկացված հանրաքվեի արդյունքներից:

Թայլանդի 6 նահանգներում առնվազն 14 պայթյուն է տեղի ունեցել: Հարձակումների հետեւանքով 4 մարդ է զոհվել, 35 վիրավոր կա: