ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հրապարակել է 2015 թվականի իր հարկային հայտարարագիրը: Ըստ Gazeta.ru-ի՝ փաստաթուղթը կարելի է գտնել նրա նախագահական արշավի պաշտոնական կայքում:

Հայտարարագրի համաձայն, Հիլարին ամուսնու՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ 2015 թվականին գրեթե 11 մլն դոլար է վաստակել:

Նշվում է, որ ավելի քան 1 մլն դոլարն (9.8%) ուղղվել է բարեգործությանը: Քլինթոնը նշել է նաեւ 34.2%-ի չափով հարկ վճարելու մասին: