WikiLeaks-ը Թուրքիայի իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության անդամների՝ եւս ավելի քան 113 հազար էլեկտրոնային հաղորդագրություն է հրապարակել: Այս մասին WikiLeaks-ը հաղորդել է իր Twitter-ում:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հուլիսին WikiLeaks-ը հաղորդել էր, որ կուսակցության անդամների 294.548 էլեկտրոնային նամակ է հրապարակել: Դրանից հետո երկրի տարածքում կայքն արգելափակվել էր: