«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները սիրիական Մանբիջ քաղաքից նահանջելիս 2 հազար բնակչի են պատանդառել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով AFP գործակալությունը:
Նրանք գերիներին որպես կենդանի վահան են օգտագործել՝ նրանց փոխադրելով տեղի բնակչությունից հափշտակած ավտոմեքենաներով:
Շուրջ 500 մեքենայից կազմված շարասյունն ուղղվել է դեպի Թուրքիայի հետ սահմանակից Ջարաբլուս քաղաք, որը Մանբիջից հեռու է շուրջ 40 կմ:





























