ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նշել է 5 գիրք, որոնք պատրաստվում է կարդալ Մարթաս Վինյարդ կղզում անցկացնելիք երկշաբաթյա արձակուրդի ժամանակ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով CNN-ը:

Ամերիկյան նախագահն իր հետ վերցրել է բրիտանացի գրող Փոլա Հոքինսի «Աղջիկը գնացքում» հոգեբանական թրիլլերը, Քոլսոն Ուայթհեդի՝ աֆրոամերիկուհու կյանքի մասին «Ստորգետնյա երկաթուղի» վեպը:

Բացի այդ, Օբաման պատրաստվում է կարդալ Հելեն ՄաքԴոնալդի «Ես նշանակում է բազե» գիրքը, որը բրիտանական Costa մրցանակ է ստացել, Նիլ Սթիվենսոնի «Յոթ Եվա» ֆանտաստիկ վեպը եւ Ուիլյամ Ֆինեգանի «Վայրի օրեր. սերֆերի կյանքը» հուշերը, որը 2016 թվականին Պուլիցերյան մրցանակի է արժանացել՝ որպես լավագույն ինքնակենսագրական: