Թղթե արտադրանքի, սառնարանների եւ արմավի յուղի համար ռուսական ներմուծման մաքսատուրքերը հակասում են Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոններին: Կազմակերպության պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ նման որոշում են կայացրել ԱՀԿ-ի արբիտրները:

Ըստ Lenta.ru-ի՝ նշվում է, որ թղթե որոշ արտադրանքի համար Ռուսաստանը 10-15%-ի չափով հարկ է կիրառում՝ կազմակերպության կանոններով սահմանված 5%-ի փոխարեն:

Նման միջոցառումները դժվարացնում են կարեւոր հատվածներում առեւտուրը: Մասնավորապես, միայն ԵՄ երկրները Ռուսաստանի 240 մլն եվրոյի թղթե արտադրանք են մատակարարում: