Ֆրեդերիկսբուրգ քաղաքի մոտակայքում (Վիրջինիայի նահանգ) մասնավոր ինքնաթիռի աղետի ենթարկվելու հետեւանքով վեց մարդ զոհվել է: 

Ավիաաղետը տեղի է ունեցել ուրբաթ: Ինքնաթիռը վարէջքի է գնացել, բայց թռիչքուղու ծայրին հասնելով` սկսել է վեր բարձրանալ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Ինքնաթիռը փորձել է դադարեցնել վայրէջքը եւ դարձյալ օդ բարձրանալ,-պատմել է տեղի իրավապահ մարմինների աշխատակիցը: Դրանից հետո այն  շարժվել է դեպի թռիչքուղու հարավային ծայրը եւ բախվել է ծառերին»:

Ինքնաթիռում հրդեհ է բռնկվել: Փրկարարները բեկորների տակից զոհվածի վեց մարմին են հանել: 

Զոհերի անձը եւ վթարի պատճառները պարզվում են: