Էժան թռիչքներ իրականացնող Spirit Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որը Օռլանդո-Լատրոբ չվերթն էր իրականացնում, օդանավակայան է վերադարձել այն բանից հետո, երբ ինքնաթիռում տհաճ հոտ է տարածվել:
Ավիաընկերության ներկայացուցիչ Պոլ Բերրիի խոսքով, հոտը եկել է օդորակման համակարգից: Հաղորդվում է, որ ուղեւորներից եւ անձնակազմի անդամներից յոթ մարդ օդանավակայան հասնելուն պես հիվանդանոց են տեղափոխվել: Ակնկալվում է, որ օդորակման համակարգում կփոխվեն ֆիլտրերը եւ մարդիկ Լատրոբ կթռչեն նույն ինքնաթիռով, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Միաժամանակ Orlando Sentinel-ը հայտնում է, որ Spirit Airlines-ի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օռլանդո ամերիկյան օդանավակայանում օդաչուների խցիկում ծխի պատճառով:
Օդանավակայանի ներկայացուցիչ Քերոլին Ֆեննելը հայտնել է, որ ինքնաթիռն անվնաս վայրէջք է իրականացրել, բայց յոթ մարդ բուժօգնության կարիք է ունեցել: Արդյունքում նրանցից վեցին հիվանդանոց են տեղափոխել, հայտնել է Ֆեննելլը: Բոլոր վեցը` անձնակազմի անդամներ, բողոքել են սրտխառնոցից եւ շնչառության դժվարություններ են ունեցել:




























