Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն էներգետիկ շուկաների խաղացողներին կոչ է արել հասնել նավթի բարելի արժեքի մինչեւ  70 դոլար ավելացման, հայտնում է  Telesur-ը:

«Նավթի մեկ բարելը պետք է 70 դոլար արժենա` երաշխավորելու դրա վերականգնումը, դա ֆինանսական համաշխարհային համակարգի համար անհրաժեշտ եւ ոչ բարդ խնդիր է», — ասել է նա փոխնախագահների խորհրդի նիստին:

Մադուրոյի ներկայացուցիչները նաեւ հայտնել են, որ երկրի էներգետիկայի նախարար Էուլոհիո դել Պինոն նախատեսել է արտգործնախարար Դելսի Ռոդրիգեսի հետ օգոստոսի 13-ին  համատեղ ուղեւորություն իրականացնել ՕՊԵԿ-ի երկրներ: