Ռադա Աջուբեյը` Նիկիտա Խրուշչովի աղջիկը, մահացել է 87 տարեկան հասակում: Այդ մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում պատմել են նրա ազգականները:
Հաղորդվում է, որ նա մահացել է հիվանդանոցում: Մահվան պատճառը չի ճշտվում: Աջուբեյն ավելի քան 50 տարի աշխատել է «Գիտություն եւ կյանք» ամսագրում:
Նրա ամուսինը` Ալեքսեյ Աջուբեյը, 1950-1960 թվականներին աշխատել է «Կոմսոմոլսկայա պրավդա» եւ «Իզվեստիա» թերթերի գլխավոր խմբագիր:





























