Ղրիմի արեւելքում Կըզ-Աուլ գերեզմանատեղիի պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են հնագույն «ռադիոդայակի», ինչպես նաեւ «խաղամոլի որդու» եւ «փայտահատի որդու» շիրիմներ:
Մ.թ. 6-րդ դարի շիրիմներում հայտնաբերվել է հետաքրքիր արտեֆակտ՝ պղնձաձույլ զանգակ, որը տեղակայված է եղել շարժական եզրերով ապարանջանի վրա: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:
Հնագետ Պավել Գեցկոյի կարծիքով՝ այդ զանգակով ապարանջանը, որ հագցնում էին երեխայի ձեռքին՝ լսելու համար, թե նա որտեղ է գտնվում, հնում յուրատեսակ ռադիոդայակի դեր է կատարել: Իրը գտնվել է մանկական շիրիմի մեջ՝ նրա տիրոջ հետ միասին:
Հնագետները մեկ այլ մանկական շիրիմում նաեւ գտել են պրոֆեսիոնալ խաղամոլի ոսկորներ: Այն ստացել է «խաղամոլի որդի» անունը: «Փայտահատի որդու» շիրիմում գտնվել են եգիպտական հախճապակուց հուլունքներ, որոնցից երկուսը պատրաստված էին սեւ սաթից եւ կացնի ձեւ ունեին:





























