Երգահան, կիթառահար Ռուբեն Հախվերդյանին սպառնացել են այսօր՝ օգոստոսի 14-ին Ազատության հրապարակում համերգ չտալ՝ ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:
«Քիչ առաջ եմ խոսել հետը, ասաց մի քանի անգամ զանգահարել են անծանոթ տղամարդիկ եւ կանայք, սպառնացել են, որ չգնա հրապարակ»,- ասաց Տիգրան Խզմալյանը՝ նշելով, որ Հախվերդյանը, այնուամենայնիվ, ասել է, որ համերգը կայանալու է:





























