Ոստիկանները՝ երկու մեքենայով եւ ուղղաթիռով հետապնդում են Pokemon GO խաղացողին: Համացանցում նման տեսահոլովակ է հայտնվել: Lenta-ի փոխանցմամբ՝ հոլովակը հրապարակվել է Mashable-ի Faceebook-յան էջում:
Տեսանյութում երեւում է, թե ինչպես է սեւ Mercedes-ը ճանապարհի մեջտեղով դանդաղ շարժվում՝ ժամանակ առ ժամանակ կանգնելով: Մեքենային հետեւում են պարեկային երկու մեքենաներ՝ վարորդից պահանջելով կանգնել:
Արդյունքում ոստիկանները պարզել են, որ մեքենայի ղեկին նստած մարդը Pokemon GO էր խաղում եւ մեքենան արգելակում էր՝ գրպանային հերթական հրեշին բռնելու համար: «Հուսով եմ՝ նա շատ փոքեմոններ է բռնել»,- իրավիճակը մեկնաբանել է ոստիկանության աշխատակիցներից մեկը:
Pokemon GO-ի՝ կասկած հարուցած երկրպագուն միայն բանավոր նախազգուշացվել է՝ մեքենան անուշադիր վարելու համար:
Մեկ օրում տեսահոլովակն ավելի քան 650 հազար դիտում է ունեցել:





























