Աֆղանստանի զինված ուժերը վերջին օրերին ոչնչացրել են 82 գրոհայինի եւ վիրավորել 64-ին, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

Գործակալության տեղեկություններով՝ Աֆղանստանի արեւելքում՝ Փաքթիա նահանգի շրջաններում իրականացված գործողության ընթացքում սպանվել է Թալիբանի 36 գրոհային, 24 գրոհային վիրավորվել է:

«Եվս 32 ահաբեկիչ է սպանվել եւ 22-ը վիրավորվել երկրի հյուսիսում՝ Բագլան նահանգում»,- փոխանցել է  գործակալությունը՝ մեջբերելով տեղական իշխանությունների հայտարարությունը: 14 գրոհայիններ էլ սպանվել եւ 20-ը վիրավորվել են երկրի հարավային եւ հյուսիսային նահանգներում:

Օպերացիայի արդյունքում ձերբակալվել է 12 մարդ: Օպերացիայի ընթացքում զոհվել են Աֆղանստանի բանակի 7 զինծառայողներ: