ՀՀ մարդու իրավուքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի աշխատակիցներնօգոստոսի 15-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» եւ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՄԻՊ մամուլի ծառայությունից: Այցի շրջանակներում առանձնազրույցներ են եղել ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Սեդրակ Նազարյանի, Թաթուլ Թամրազյանի, Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Հովհաննես Հարությունյանի, ինչպես նաեւ Պավել եւ Արամ Մանուկյանների հետ:
ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում առանձնազրույցներ են եղել մի շարք կալանավորված եւ դատապատված անձանց հետ: Մշտադիտարկման շրջանակներում ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը:
Առանձնազրույցների եւ ուսումնասիրությունների արդյունքներով համապատասխան գրություններ կուղարկվեն իրավասու մարմիններին:





























