Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարում գործողությունների համակարգման, ինչպես նաեւ հրադադարի ռեժիմի ապահովման հարցերը: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրությունում:

«Շարունակվել է Սիրիայում տիրող իրադրության քննարկումը՝ շեշտադրելով Հալեպի իրավիճակը, որտեղ կառավարական ուժերը, ռուսական աջակցությամբ, լայնածավալ մարդասիրական գործողություն են իրականացնում: Մանրամասն քննարկվել են հուլիսի 15-ին Ջոն Քերրիի՝ Մոսկվայի կատարած այցի ժամանակ ձեռք բերված համաձայնությունների՝ գործնականում իրականացման հարցեր»,- ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: