Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ լատինաամերիկյան էթնիկ խմբի ներկայացուցիչները ավելի դանդաղ են ծերանում, հայտնում է  Eurekalert-ը:

«Լատինաամերիկացիներն ավելի երկար են ապրում, քան եվրոպեոիդները, չնայած շաքարային դիաբետով եւ այլ հիվանդություններով հիվանդացման ավելի բարձր ցուցանիշներին: Գիտնականները դա կոչում են «լատինաամերիկյան պարադոքս», — գրել է հետազոտության առաջատար հեղինակ Սթիվ Հորվաթը` նշելով, որ ստացված տվյալների համաձայն, լատինաամերիկացիներն ավելի դանդաղ են ծերանում մոլեկուլյար մակարդակում: 

Հետազոտողները համեմատել են տարբեր ազգությունների ԴՆԹ-ները եւ այն եզրակացությանն են հանգել, որ լատինաամերիկացիների արյունն ավելի դանդաղ է ծերանում, քան այլ ազգություններինը: