Չինաստանի Ֆունձյան նահանգում երկրի ամենախոշոր կոկորդիլոսին 16 հարսնացուի թեկնածու կառաջարկեն: Այս մասին Twitter-ում հայտնել է «Սինհուա» գործակալությունը:
Ձյուեյ կոչվող 46-ամյա սիամական կոկորդիլոսի երկարությունը 6,5 մետր է: Կոկորդիլոսի քաշը, որը բնակվում է Սյամեն քաղաքի կոկորդիլոսների այգում, հասնում է 1,5 տոննայի: Գիշատչի համար հարսանացուի թեկնածուներն ընտրվել են կենդանաբանական այգու 100 էգերից: Նրանց տեղավորել են Ձյուեյի հարեւանությամբ, որ նա առաջիկա երեք ամսվա ընթացքում ընտրի հարսնացուներից մեկին:
Սողունին 2000 թվականին Չինաստան են բերել Թայլանդից: Նա ապրում է Սյամենի կոկորդիլոսների այգում: Ձյուեյը առաջին անգամ ժառանգ է ունեցել 2011 թվականին:





























