Հյուսիսային Կովկասի մահմեդականների Համակարգող կենտրոնի ղեկավար Իսմայիլ Բերդիեւը հայտարարել է, որ կանանց թլպատման անհրաժեշտության մասին իր խոսքերը կատակ էին: Այս մասին նա հայտնել է ՌԻԱ Նովոստիին:
Մուֆթին պարզաբանել է, որ խոսել է Դաղստանի որոշ շրջաններում այդ պրակտիկայի տարածման մասին, սակայն նշել է, որ «մահմեդական շարիաթով նման բան չի նախատեսվում»: «Եվ հետո կատակով հավելեցի. Իսկ ի՞նչ կլինի, եթե դա ամենուր լինի, գուցե այդ դեպքում ավելի քիչ անբարոյականություն կլինի: Իմ այդ կատակն էլ իմ դեմ են օգտագործել՝ նշելով, որ մուֆթին կողմ է թլպատմանը»,- նշել է Բերդիեւը:
Ավելի վաղ մուֆթին հայտարարել էր, որ հարկավոր է թլպատել բոլոր կանանց, որպեսզի «Երկրի վրա անբարոյականություն չլինի»:





























