Գիտնականներին հաջողվել է գնահատել տեսակների էվոլյուցիայի գործում առաջին երկրային բույսերի դերը: Էկսետերի համալսարանի գիտնականները (Մեծ Բրիտանիա) համակարգչային մոդելավորման միջոցով պարզել են, որ թթվածնի` կյանքի համար պիտանի խտության ապահովման գործում վճռորոշ դեր է խաղում մամուռը, հայտնում է Informing-ը:
Մասնագետների խոսքով, թթվածինը մեր մոլորակի մթնոլորտում հայտնվել է մոտ 2,4 մլրդ տարի առաջ:
Սակայն, մոտ 400 մլն տարի առաջ դրա խտությունն այնպիսի մակարդակի է հասել, որն անհրաժեշտ է բարդ օրգանիզմների զարգացման համար:
Հաշվի առնելով, որ մամուռն առաջին բույսն է, որը գաղութացրել է մոլորակը, հենց դրա շնորհիվ է Երկրի մթնոլորտում աճել թթվածնի մակարդակը` խթան հանդիսանալով կյանքի զարգացման համար:
Օդի թթվածնով հագեցման գործընթացը համեմատաբար արագ է ընթացել, ընդամենը 50 մլն տարում:
Մասնագետները նշում են, որ Երկրի վրա ամենավաղ բույսերը զարմանալիորեն բեղուն էին եւ եւ մեր երկրի մթնոլորտում թթվածնի պարունակության էական բարձրացում են առաջացրել:





























