Ավստրալական Մելբուրնը կոչել են բնակության համար ամենապիտանի քաղաք, հայտնում է CNBC-ն` վկայակոչելով Economist Intelligence Unit-ի վարկանիշային աղյուսակը:

Փորձագետները ըստ մի շարք կարգերի գնահատել են 140 բնակավայր: Մասնավորապես, գնահատվել է առողջապահության մակարդակը, բնապահպանական իրավիճակը, կրթության հետ կապված իրավիճակը: Պարզվել է, որ առաջին տասնյակից վեց քաղաք գտնվում են Ավստրալիայում եւ Կանադայում: 

Երկրորդ տեղը բաժին է հասել Վիեննային (Ավստրիա), երրորդը` Վանկուվերին (Կանադա): Դրանց հետեւում են Տորոնտոն եւ Կալգարին (երկուսն էլ` Կանադայում), Ադելաիդան եւ Պերտը (երկուսն էլ` Ավստրալիայում):

Ութերորդ տեղում հայտնվել է Օկլենդը (Նոր Զելանդիա): Թոփ-10-ը եզրափակում են Հելսինկին (Ֆինլանդիա) եւ Համբուրգը  (Գերմանիա), հայտնում է Gazeta-ն: