Կորնելի համալսարանի գիտնականները պարզել են, որ նարցիսականության հակում ունեցող մարդիկ ավելի լավ են վերաբերվում աշխատավայրում աստիճանակարգային հարաբերություններին այն մարդկանց համեմատ, որոնց մոտ այդ հատկանիշը թույլ է զարգացած: Հետազոտությունը հրապարակվել է Social Psychological and Personality Science ամսագրում, իսկ դրա արդյունքների մասին համառոտ տեղեկացնում է   RNS-ը: 

Աշխատանքում հաշվի են առնվել հինգ տարբեր հետազոտությունների ավելի քան հազար մասնակցի պատասխանները, որոնք հավաքվել էին առցանց հարցումների ընթացքում:  «Մեր հետազոտության արդյունքներն ընդգծում են, որ առաջնորդները պետք է նկատի առնեն ընկերության կառուցվածքի ազդեցությունը ոչ միայն աշխատողների աշխատանքի արտադրողականության վրա, այլեւ այն բանի, թե ինչ մարդիկ կաշխատեն այդ կազմակերպությունում», – նշել են հետազոտության հեղինակները:

Հետազոտության արդյունքներից դատելով` նկատված միտումն ավելի ուժգնորեն է դիտարկվում, եթե նարցիսական հակումներով մարդիկ բարձր դիրք են զբաղեցնում կամ էլ հույս ունեն ապագայում զբաղեցնել այն: Սակայն եթե ենթադրվում է, որ առաջատար բոլոր դիրքերը զբաղված են, նման մարդիկ ավելի թույլ են պահպանում աստիճանակարգային հարաբերությունները, քան այդ կարգի մեջ չմտնողները: