Կոստյումների դիզայներ Մեգան Շպատցը պատմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ առաջին տիկին Միշել Օբամայի մասին ֆիլմի հագուստների մասին: Այս մասին գրում է The Hollywood Reporter-ը:
«Southside with You» անվանումով ֆիլմը նվիրված է ապագա ամուսինների ծանոթությանը: Գլխավոր դերերում հանդես են եկել Փարքեր Սոյերսը եւ Թիկա Սամփթերը:
Ըստ Gazeta-ի՝ Շպատցը խոստովանել է, որ հսկայական ճնշում է զգացել, հատկապես այն պատճառով, որ ԱՄՆ առաջին տիկինը ոճի օրինակ է համարվում:
Դիզայները նախ ուսումնասիրել է 1980-ականների վերջի նորաձեւությունը, իսկ հետո՝ Օբամա ամուսինների լուսանկարները: Շպատցը ծրագրել է ապագա հերոսուհու համար պրոֆեսիոնալ ոճ ընտրել, քանի որ ապագա առաջին տիկինն իրաբավան էր, բայց ցանկացել է նաեւ փոքր-ինչ սեթեւեթանք ավելացնել, քանի որ հերոսուհին պետք է գնալ, այսպես կոչված, ոչ-ժամադրության:
Երկար փնտրտուքներից հետո շապիկի համար ընտրել են ջերմ դեղձագույն երանգը՝ կերպարին հավելելով Չիկագոյի Pilsen Vintage խանութից բաց կրեմագույն մատիտ-կիսաշրջազգեստ եւ Goodwill-ից կոշիկ:





























