Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան այս տարվա աշխարհի լավագույն բռնցքամարտիկ է ճանաչել ռուսաստանցի Արթուր Բետերբիեւին, ով այժմ գլխավորում է միջազգային ֆեդերացիայի դասակարգման աղյուսակը: Բետերբիեւն այս տարի նվաճեց Մոսկվայում կայացած Եվրոպայի առաջնության 81 կգ քաշայինների չեմպիոնի տիտղոսը:
25-ամյա ռուսաստանցին անցած տարի նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը, նաեւ Ռուսաստանի հավաքականի կազմում դարձել է աշխարհի գավաթակիր, հաղորդում է Lenta.ru-ն:





























