ԱՄՆ 5 քաղաքներում հայտնվել են նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի մերկ արձանները, հայտնում է Washington Post-ը:
Հաղորդվում է, որ INDECLINE անարխիստական խմբի անդամները միլիարդատիրոջ արձանները տեղադրել են Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Սան Ֆրանցիսկոյի, Քլիվլենդի եւ Սիեթլի հրապարակային վայրերում:
«Դուր է գալիս դա մեզ, թե ոչ, բայց Թրամփն արդեն համաշխարհային մշակույթի լեգենդն է: Պատմությա մեջ նման մարդկանց միշտ հավերժացրել են եւ հարգել»,- ասել է նախագծի հեղինակներից մեկը:
Պարբերականը նշում է, որ, ի տարբերություն քաղաքական գործիչների մեծ մասի քանդակների, Թրամփին պատկերել են ոչ այնքան պատկառելի տեսքով՝ խոժոռ հայացքով, կնճռոտ մարմնով եւ թուլացած կազմվածքով:





























