Մեծ Բրիտանիայում կինը eBay-ում վաճառքի է հանել իր հարսանեկան զգեստը ամուսնալուծության ծախսերը հոգալու համար, հայտնում է WGN-ը:
«Վաճառում եմ զգեստ ամուսնալուծության ծախսերը ծածկելու համար, որոնք ինձ վրա է թողել ամուսինս»,- ասված է հայտարարության մեջ:
Նա նշել է, որ զգեստը հիանալի վիճակում է, սակայն քիմմաքրման կարիք ունի՝ դավաճանության հոտը մաքրելու համար:
«Եթե ձեզ պետք է վատ հիշողությունների եւ խորտակված հույսերի հետ կապված զգեստ, գնե՛ք այն»,- գրել է նա:
Զգեստի գինն այս պահին հասել է գրեթե 66 հազար ֆունտի:





























