ԱՄՆ ոստիկանությունը վերսկսել է ավելի քան 30 տարի առաջ Միչիգանում եւ Օհայոյում երկու դաժան սպանությունների մեջ կասկածվող տղամարդու որոնումները:
Anonsens-ը հայտնում է, որ Ջոն Քելլի Ջենթրի-կրտսերը, որը 63 տարեկան է դարձել, հետախուզվում է 1983 թվականի ապրիլից, երբ, ոստիկանության տեղեկություններով, սպանել է մի կնոջ եւ տղամարդու, որոնց հետ այդ ժամանակ հարաբերություններ է ունեցել:
Միչիգանի նահանգի Մոնրո շրջանի խուզարկուներն ասել են, որ իրենց կարծիքով՝ Ջենթրին, հնարավոր է, ապրում է Հարավային Քալիֆորնիայում, եւ տարածել են տարիքին համապատասխանող նկարագրությամբ ստեղծված նրա արտաքինի նկար՝ հույս ունենալով, որ քաղաքացիները կարող են նրան ճանաչել:
ԱՄՆ դատական կատարածուների ծառայությունը վերջին 5 տարվա ընթացքում վկայություններ է հավաքել այն մասին, որ Ջենթրին, հնարավոր է, ապրում է Քալիֆորնիայում՝ կնոջ տեսքով:
«Եթե նա ողջ է, ակնհայտ է, որ օրինապահ կյանք է վարում, այլապես նրա մատնահետքերը կվերադառնային ոստիկանություն»,- կարծում են ոստիկանները:
Հիշեցնենք, որ Ջենթրիի 25-ամյա ընկերուհին՝ Բարբարա Հերբերը, 1983 թվականի ապրիլի 12-ին մորթված էր հայտնաբերվել Միչիգանի նահանգի Սամերֆիլդի իր տանը: Զոհի մեքենան գողացվել էր, ապա նկատվել Օհայոյի նահանգի Տոլեդո քաղաքում:
Ջենթրիին փնտրող ոստիկանները վեց օր հետո հայտնաբերել էին Ուիլյամ Վեյթի դին՝ նրա թղթադրամների վաճառասրահի նկուղում: Նրա մեքենան եւս գողացվել էր, ապա նկատվել Ինդիանայի նահանգի Սաութ-Բրեդ քաղաքում:




























