Արդեն հաղորդել ենք, որ Եվրո-2012-ի Իտալիա – Սերբիա հանդիպումը 7-րդ րոպեին դադարեցվել է սերբ ֆանատների անկարգությունների պատճառով: La Gazzetta dello Sport-ը հաղորդում է, որ սերբերը նաեւ այրել են Կոսովոյի դրոշը եւ վանկարկել «Մահ կոսովցիներին»: Սերբիայի սպորտի նախարարն այդ միջադեպերից հետո հայտարարել է, որ Ջենովայում անկարգություններ հրահրած սերբ մարզասերները խայտառակել են ամբողջ երկիրը եւ սերբական սպորտը: