Թեխասի Հոլսվիլ քաղաքում կայծակի հարվածից 19 կով է սպանվել: Այս մասին գրում է Lentа-ն՝ վկայակոչելով WSFA news-ը:

Ականատեսների խոսքով՝ ամեն ինչ տեղի է ունեցել մեկ ակնթարթում: Կայծակը հարվածել է ծառին, որի տակ կենդանիները պատսպարվել էին անձրեւից: Հոտի մեկ երրորդը սպանվել է:

Հոտի տերը՝ Էշլի Անդերսոնը, հայտարարել է, որ ո՛չ ինքը, ո՛չ ամուսինը երբեք նման բան չէին տեսել: Սպանված կենդանիներին սպանդանոց են տարել: