Գերմանական թերթը գրել է, թե ինչպես են ուկրաինական հատուկ ծառայությունները ՈւԱԾ (Ուկրաինայի անվտանգության ծառայության) գաղտնի բանտերում կտտանքների ենթարկում բանտարկյալներին:
Պարբերականը գրել է մի տղամարդու պատմության մասին, որը ներկայացել էր որպես Վիկտոր Աշիխին: Նրա խոսքով, ինքը 597 օր է անցկացրել ՈւԱԾ գաղտնի բանտում: 2014-ի դեկտեմբերի 7-ին Դոնեցկի շրջանի Ուկրաինսկե քաղաքում նրա տուն են եկել երեք համազգեստավոր մարդիկ, 59-ամյա Աշիխինի գլխին պարկ հագցրել ու տարել Կրամատորսկում ՈւԱԾ կայան, որտեղ կտտանքների են ենթարկել:
«Նրանք ինձ հրամայեցին մերկանալ, երկաթե ձողով հարվածում էին ոտքերիս ու հարցնում, թե ինչպես եմ ես մասնակցել հանրաքվեին»,- պատմել է տղամարդը:
Ավելի ուշ Աշիխինին երեք անգամ մի բանտից մյուսն են տեղափոխել, որպեսզի նրա կալանքը թաքցնեն անկախ դիտորդներից:
Բացի դրանից թեթը պատմել է եւս մեկ գերիի՝ 34-ամյա Նիկոյալ Վակարուկի մասին, որը նույնպես Ուկրաինսկի բնակիչ է: Ենթադրվում է, որ նրան Աշիխինից երկու օր առաջ են բռնել, կտտանքների ենթարկել, որպեսզի նա խոստովանի, որ անջատողականների գործակալն է եղել: Երբ Վակարուկը հիվանդացել է, նրան հիվանդանոց են տարել, գրանցել ուրիշի անվան տակ, ձեռնաշղթաներով գամել մահճակալին ու պահել այնտեղ ՈւԱԾ սպաներից մեկի հսկողության տակ:
Հոդվածում ասվում է, որ վերջերս Աշիխինը, Վակարուկը ու եւս 11 գերիներ ազատ են արձակվել Ուկրաինայի հատուկ ծառայությունների գաղտնի բանտերից՝ Amnesty International և Human Rights Watch-ի իրավապաշտպնանների պահանջով: Հատուկ ծառայությունները պահանջել են նախկին գերիներից, որ նրանք ոչինչ չպատմեն կտտանքների մասին, նրանց նկատմամբ ոչ մի պաշտոնական մեղադրանք չի եղել առաջադրված:





























