Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի գներն աճել են:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,06 տոկոսով՝ հասնելով 46,38 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,10 տոկոսով՝ հասնելով 48,42 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: