Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մերժել է Անկարայի պահանջը` հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչումից, որպես նախնական պայման, որպեսզի գերմանացի օրենսդիրները մուտք գործեն Ինջիրլիկի ավիաբազա:   

«Չեմ կարծում, թե դա առնչություն ունի այդ հարցին, եւ ես դա ասել եմ իմ թուրք գործընկերոջը», - հայտնել է Շտայնմայերը:

ԳԴՀ-ի արտգործնախարարը հավելել է, որ եթե Թուրքիան շարունակի խոչընդոտել գերմանացի պատգամավորների այցին ավիաբազա, ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու համար այնտեղ ուղարկված գերմանական զորքը հետ կկանչվի, հայտնում է   Deutsche Welle-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտնել էր, որ գերմանացի պատգամավորների այցը Ինջիրլիկի ավիաբազա կախված է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ճակատագրից: