Ամերիկյան ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Իռլանդիայի Շաննոն օդանավակայանում, 16 մարդ տուժել է: Վնասվածքներ է ստացել 14 ուղեւոր եւ  United Airlines ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմի երկու անդամ, նրանց հիվանդանոց են հասցրել, հայտնում է   BBC-ի ռուսական ծառայությունը: 

Հարկադրված վայրէջքի պատճառ է դարձել անսպասելի եւ ուժեղ տուրբուլենտությունը, հայտնել են ավիաընկերությունից:  UA-880 չվերթը Թեքսասի նահանգի Հյուսթոն քաղաքից ուղեւորվում էր լոնդոնյան Հիթրոու օդանավակայան: 

Boeing 767-300 ինքնաթիռում ընդհանուր առմամբ 207 ուղեւոր է եղել եւ անձնակազմի 13 անդամ: