Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նախարարների խորհրդին կոչ է արել իրագործել Brexit-ը եւ հույս չդնել «հետեւի դռնով» ԵՄ-ում մնալու գաղափարների վրա, հայտնում է Reuters-ը:
Նրա խոսքով, անհրաժեշտ է դիտարկել հաջորդ քայլերը, որոնք պետք է կատարել: «Մենք կքննարկենք բոլոր հնարավորությունները, որոնք բաց են մեզ համար, որպեսզի հասկանանք աշխարհում Միացյալ Թագավորության նոր դերը», - նշել է նա` հավելելով, որ «դա նշանակում է, որ երկրորդ հանրաքվե չի լինի, ոչ մի փորձ` հետեւի դռնով ԵՄ-ում մնալու»:
Մեյը դարձյալ հայտնել է, որ մտադիր չէ մինչեւ ընթացիկ տարվա վերջ ԵՄ-ից դուրս գալու պրոցեդուրա սկսել, որովհետեւ ինքը դեռ ժամանակ ունի Բրիտանիայի շահերից բխող լավագույն համաձայնագիր ապահովելու:




























