ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը խոստացել է, որ նախագահ ընտրվելու դեպքում կիբերհարձակումների դեմ կպայքարի նույն կերպ, ինչպես ցանկացած այլ միջոցով հարձակումների դեմ: Այս մասին հաղորդում է BBC-ն:

«Նախագահ դառնալով՝ ես ցույց կտամ, որ Միացյալ Նահանգները կիբերհարձակումներին կվերաբերի նույն կերպ, ինչպես ցանկացած այլ հարձակման: Մենք պատրաստ կլինենք լուրջ քաղաքական, տնտեսական եւ ռազմական միջոցներին»,- հայտարարել է նա:

Քլինթոնը նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է ղեկավարի կիբերտարածությունում կանոններ սահմանելու գործընթացին: «Եթե Ամերիկան չանի, դա կանեն ուրիշները»,- ընդգծել է նա:

Նախագահի թեկնածուն կրկին Ռուսաստանին է մեղադրել Դեմոկրատական կուսակցության Ազգային հանձնաժողովի եւ, հնարավոր է, նաեւ ընտրությունների մասին տեղեկատվական սերվերների դեմ հարձակումները: